Եթե բնության և կենդանիների սիրահար եք, ապա այս զբոսավայրը իսկական դրախտավայր է ձեր համար։
Համալիրը բաժանված է թեմատիկ գոտիների, որտեղ ներկայացված է 3000 կենդանիների ավելի քան 250 տեսակ՝ Հարավային Ամերիկայից մինչև Ասիա և Ավստրալիայից մինչև Աֆրիկա:
Կենդանիների համար ստեղծված են բնական միջավայրին առավելագույնս մոտ բնակության պայմաններ: Արհեստական կլիմայական գոտիներում պահպանվում են համապատասխան ջերմաստիճան և գոյատևման պայմաններ: Չոր անապատային կլիման հովացնելու նպատակով ներդրվել է լեռնային տեղանքի հովացման, ջրի ռեզերվուարների սառեցման և մառախուղի ստեղծման ինովացիոն համակարգ:
Safari Village գոտին կենդանիներին իրենց բնական միջավայրում տեսնելու հնարավորություն է: Ճանապարհորդությունը կատարվում է զրահապատ ամենագնացով:
Ուղերթը ներառում է գետաձիերով ջրավազանի և բաբուինների բնակավայրի այցելությունը, որտեղ կա 70-ից ավել առանձնյակ:
Զբոսավայրի այդ մասում նաև ապրում է Էմիրաթներում առյուծների և վագրերի ամենամեծ ընտանիքը:
Ձեր առջև կհայտնվեն այծքաղերի և եղջերուների հոտեր, ընձուղտներ և ցեղական սպիտակ ռնգեղջյուրներ, թռչունների տասնյակ տեսակներ և այլ կենդանիներ։
Եվ այս բոլորը շատ մոտ տարածությունից՝ ավտոբուսից։
Սաֆարի պարկն առանձնանում է հետևյալով.
. սողունների հավաքածու, որը Դուբայում ամենամեծն է համարվում,
․ հազվագյուտ կենդանիներ, որոնց ԱՄԷ-ում ուրիշ ոչ մի տեղ չեք հանդիպի․ սպիտակ առյուծ, հիմալայան արջ և այլն,
․ գետաձիերով ջրավազան՝ ստորջրյա դիտման հնարավորությամբ,
․ առյուծների և վագրերի ամենամեծ ընտանիքը Էմիրություններում,
․ կառամատույց, որն այցելուներին թույլ է տալիս կերակրել ընձուղտներին:
Դուբայի սաֆարի-զբոսավայրի այցելության լավագույն ժամանակը վաղ առավոտն է։ Մի ամբողջ օր հատկացրեք այգուն՝ վայելելու շատ տեղեր կան: Հագեք հարմար կոշիկ և թեթև հագուստ։
Կենդանաբանական այգին աշխատում է ամեն օր և ընդունում այցելուներին 09:00-17:00։ Չի կարելի սնունդ և ըմպելիք ներս տանել։
Ինչպե՞ս հասնել
Զբոսայգին գտնվում է հասարակական տրանսպորտի կանգառներից բավական հեռու:
Մետրոյի մոտակա կայարանը՝ Rashidiya (կարմիր ճյուղը), մի փոքր հեռու՝ Etisalat կայարանը (կանաչ ճյուղը)։ Մոտակա ավտոբուսային կանգառը` Dragon Mart։ Հետո միայն տաքսիով՝ մոտավորապես 40 դիրհամ (մոտ 4200 դրամ) Ռաշիդիա մետրոյից, մոտ 25 դիրհամ (մոտ 2600 դրամ) Dragon Mart-ից։
Տաքսիով ուղևորության արժեքը մոտավորապես կկազմի 55 դիրհամ (մոտ 5800 դրամ) ԴաունԹաուն թաղամասից, 90 դիրհամ (մոտ 9500 դրամ)՝ Դուբայ Մարինայից։
*Ներկայացված հոլովակներն իմ հեռախոսով են նկարահանված:
Dubai Safari Park-ի մուտքի տոմսերը Dubai Travel տուրիստական ընկերությունից կարող եք ձեռք բերել պաշտոնական կայքի գնից մատչելի:
Տուր Դուբայի վերաբերյալ հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 055 007 493 հեռախոսահամարով:
~ Տուրեր դեպի Դուբայ պատվիրել կարելի է այստեղ. հանգիստ Դուբայ
Անահիտ Կարապետյան
տնօրեն