Աջմանը ԱՄԷ-ի ամենափոքր էմիրությունն է: Զբաղեցնում է երկրի տարածքի 0,3%-ը:
Թույլտրվա՞ծ է Աջմանում ալկոհոլը
Աջմանը չի հանդիսանում «չոր» էմիրաթ. ալկոհոլն այստեղ թույլատրված է: Կան հոթելներ, որտեղ ալկոհոլը մատուցվում է (օրինակ՝ Ajman Hotel 5*, Ajman Saray 5*, Fairmont Ajman 5*, Oberoy Beach Resort Al-Zorah 5*) և կան հոթելներ, որտեղ ալկոհոլ չկա (օրինակ՝ Bahi Ajman Palace5*, Ramada Beach Ajman 4*, Wyndham Garden Ajman Corniche 4*, Ramada Hotel and Suites 4*):
Աջմանի ամենագլխավոր տեսարժան վայրը, որն անպայման պետք է այցելի յուրաքանչյուր զբոսաշրջիկ
Աջմանի թանգարան (Ajman Museum)՝ ոչ միայն Աջմանի, այլև ողջ ԱՄԷ-ի խոշորագույն պատմական և ազգագրական թանգարանը:
Թանգարանը գտնվում է XVIII դարի ամրոցի կառույցում: Թանգարանի յուրաքանչյուր սրահ նվիրված է արաբական կյանքի որևէ կողմին. ձկնորսությանը, մարգարտի հանմանը, անապատի կյանքին, արաբական ավանդական շուկայի աշխատանքին, հասարակությունում կանանց դերին և այլն։
Թանգարանը բաց է ամեն օր 08:00-20:00:
Աջմանն ունի՞ օդանավակայան: ԱՄԷ-ի ո՞ր օդանավակայաններն են գտնվում Աջմանին մոտ
Աջմանը սեփական օդանավակայան չունի: Ամենամոտը Շարժայինն է՝ Աջմանից մեքենայով 20 րոպե հեռավորության վրա, իսկ Դուբայինը՝ 40։
Քանի՞ հոթել կա Աջմանում
Մոտ 40 տեղակայման օբյեկտներ, սակայն կուրորտային և ծավափնյա հանգստի համար օպերատորները աշխատում են միայն 11 հյուրանոցների հետ։
Աջմանի ծավափերին արդյո՞ք կա լճացած ջուր: Ո՞ր լողափերն են բնական, իսկ որոնք են արհեստական
Աջմանում չկան ծովափնյա արհեստական կառույցներ, բոլոր լողափերը միայն բնական են: Լճացումներ չկան:
Աջմանի ափամերձ տարածքում արդյոք լինո՞ւմ են նաֆթի հեղեղումներ
Աջմանը յոթ էմիրաթներից միակն է, որտեղ նաֆթ չկա:
Ինչպե՞ս կարելի է մեկ նախադասությամբ բնութագրել Աջմանը զբոսաշրջիկների համար
Իդեալական էմիրաթ է ընտանեկան հանգստի համար, ավազե ափերով և առաջին գծի «all inclusive» հյուրանոցներով, ոչ այդքան հեռու Դուբայից:
Աջման տուրի վերաբերյալ հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 055 007 493 հեռախոսահամարով:
~ Տուր դեպի Աջման պատվիրել կարելի է այստեղ. Աջման տուր