Արտագնա տուրեր (artagna turer) մեկնելիս հյուրանոցում տհաճ իրավիճակից խուսափեք՝ հետևելով ստորև տեղեկատվությանը:
Չնայած, որ մեր ընկերությունն աշխատում է միայն Էմիրաթների ուղղությամբ, խորհուրդները, որ տալիս ենք, պիտանի կլինեն հանգստի նպատակով ցանկացած երկիր տուր փաթեթներ (artagna turer patetner) ամրագրելիս:
#
Ճանապարհորդելիս հյուրանոցը ձեզ համար կարող է դառնալ երկրորդ տուն: Սակայն հիգիենայի, անվտանգության և առանձնանալու հարցերում անգամ ամենաշքեղ հյուրանոցները երբեմն մատուցում են տհաճ անակնկալներ:
Ի՞նչն է հյուրանոցներում մաքուր, իսկ ինչը՝ ոչ: Ինչի՞ն է կարևոր ուշադրություն դարձնել և ինչի՞ց է պետք խուսափել ողջ ուժով:
Ի՞նչ են "թաքցնում" հյուրանոցները:
.. Սենյակի ամենակեղտոտ առարկան
Դա այն է, ինչն օգտագործում են գրեթե բոլոր բնակիչները: Իսկ դա նշանակում է, որ այդ առարկան հյուրանոցային համարում բակտերիայի ամենամեծ կրողն է: Նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում դա չեն լվանում, քանզի համարի մաքրության համար կարող է տրամադրվել ընդամենը 20-30 րոպե ժամանակ:
Յուրաքանչյուր հյուրանոցային համարում ամենակեղտոտ իրը հեռուստացույցի հեռակառավարման վահանակն է: Դա բռնել են իրենց ձեռքում անթիվ քանակությամբ մարդիկ, իսկ սպասուհիները դրանք հիմնականում չեն մաքրում:
Հեռակառավարման վահանակները սովորաբար համարվում են մանրէների այնպիսի ապաստարան, ինչպիսին է սանհանգույցը:
Նույնը կարելի է ասել նաև ևս մեկ իրի մասին, որն օգտագործում են բնակիչները առանց անգամ կասկածելու: Այդ իրը մահճակալի կողքին գտնվող սեղանի լամպի անջատիչն է:
Անգամ նախագահական լյուքս համարներում մանրէներ պարունակող երրորդ իրը հեռախոսն է:
Այս իրերն օգտագործելուց առաջ ցանկալի է դրանք մաքրել հակաբակտերիալ անձեռոցիկներով:
.. Մի օգտագործեք փոքր սրբիչներ էժան հյուրանոցներում
Ընդհանրապես, այսպես կոչված՝ "ձեռքի" սրբիչներին հյուրանոցներում ոչ մի պարագայում չպետք է դիպչել, բացի այն դեպքերից, երբ դրանք լվանում և հականեխում են ամենաազնիվ կերպով (այս մասին կարելի է իմանալ միայն աշխատակազմում ծանոթ ունենալու դեպքում):
Գիտե՞ք, թե որքան հաճախ են դրանք օգտագործում տղամարդիկ կամ սիրահարները: Գուշակեք, թե որտեղ են միշտ գտնում այս սրբիչները. հատակին, անկողնու կողքին և այլն:
.. Խուսափեք ծածկոցներից և գորգերից
Անկողնու ծածկոցն անմիջապես դեն նետեք, իսկ տաք ծածկոցներն օգտագործեք այնպես, որ դրանք Ձեր մաշկին չդիպչեն:
Այն ամենն, ինչը դիպչում է մեծ քանակությամբ մարդկանց մաշկին, պետք է ուղևորվի լվացքատուն յուրաքանչյուր հյուրի հեռանալուց հետո: Սակայն շատ էժանագին հյուրանոցներ այս կանոնը մերժում են:
Այնուամենայնիվ, աստղը և բարձր գինը չեն երաշխավորում լիարժեք մաքրություն:
Պարկեշտ հյուրանոցները և բուտիկ-հյուրանոցներն այժմ անկողինը հարդարում են առանց ծածկոցների կամ՝ սպիտակ ծածկոցներով, որոնք սպիտակեղենի հետ լվացվում են:
Ինչ վերաբերում է տաք ծածկոցներին և գորգերին, ապա շատ հյուրանոցներում դրանք լվանում են միայն այն ժամանակ, երբ երևում են բծեր, այնպես որ, դրանք ձեր մաշկին մի մոտեցրեք:
.. Մի օգտվեք սրճեփից
Սրճեփը կարող է ունենալ մաքուր տեսք, սակայն ով գիտի, թե ձեզանից առաջ ինչ են արել դրա հետ մյուս բնակիչները: Դրա մեջ կարող են մնացած լինել ծխախոտի մնացորդներ, մատիտի կամ սննդի հետքեր և այլն:
.. Լոգասենյակի բաժակները ևս պակաս կասկածելի չեն
Այդ բաժակները այնքան մաքուր չեն, որքան դուք եք կարծում: Լավագույն դեպքում սպասուհին դրանք լվանում է ջրի մեջ և սրբիչով սրբում: Խորհուրդ է տրվում բաժակներն օգտագործելուց առաջ մանրակրկտորեն մաքրել օճառով ու ջրով:
.. Համարների դռների դիտանցքներ
Չորս և ավել աստղ ունեցող հյուրանոցների համարների դռները սովորաբար ունեն դիտանցք: Սակայն պետք է պարզել, թե որքանով է այդ դիտանցքն ապահով ձեր համար:
Ստուգեք ձեր համարի դռան դիտանցքը: Եթե այն վնասված է, ապա դրա հետ մի բան փորձել են անել: Վերցրեք այլ համար:
Դիտանցքից ամեն ինչ պետք է լավ երևա և խանգարող ոչինչ չպետք է լինի: Եթե դիտանցքից վատ է երևում կամ ապակին մգացված է, ապա այդ դիտանցքը անվտանգ չէ: Հնարավոր է նրանում տեղադրված լինի տեսախցիկ: Իսկ շրջված ոսպնյակը հնարավորություն է տալիս միջանցքից դիտել այն ամենը, ինչը տեղի է ունենում հյուրանոցային համարում:
Ապահովության համար խորհուրդ է տրվում, որևէ կասկածի դեպքում, դիտանցքում թուղթ տեղադրել և բացել միայն այն ժամանակ, երբ պետք է դիտանցքից օգտվել: Անվտանգությունը չի խանգարի՝ հաշվի առնելով, որ համացանցում շատ հաճախ հայտնվում են հյուրանոցների մերկ բնակիչների տեսանյութեր:
Նմանատիպ ամենամեծ աղմուկը գրանցվեց 2008թ.-ին, երբ համացանցում տարածվեց ամերիկյան սպորտային ալիքի խմբագրի համարի դիտանցքից նկարահանած տեսանյութը: Նա հայտնի կին էր, և պատկերացրեք, թե որքան "սովորական" մարդկանց կարող են թաքուն նկարահանել:
Եթե որևէ մեկը թակում է ձեր դուռը, իսկ դիտանցքից ոչ ոք չի երևում, ապա դուռը մի բացեք: Զանգահարեք ընդունարան: Այնտեղ պետք է գիտենան, թե ով է բարձրացել ձեր համար:
#
Փորձեք ինչ-որ չափով թուլանալ
Արդեն հասկացաք, որ արտագնա տուրերով առաջարկվող յուրաքանչյուր հյուրանոց մաքրության կենտրոն չէ: Միակ բանը, ինչում կարելի է վստահ լինել, դա անկողնային սպիտակեղենի մաքրությունն է, իսկ մնացած իրերի մաքրությունը հարաբերական հասկացություն է:
Կարևոր է հիշել, որ աստղերի մեծ քանակությունը մաքրության չափանիշ չէ: Միջազգային ստանդարտների համաձայն, անկախ աստղերից, յուրաքանչյուր հյուրանոցում ձեզ պետք է լավ սպասարկեն: Նրանք տարբերվում են միմյանցից ոչ թե սպասարկման որակով կամ մաքրությամբ, այլ հարմարավետությամբ:
Բնականաբար, դիտանցքից ձեզ հետապնդող մարդկանց, մանրէներով պատված հեռակառավարման վահանակի մասին մտքերը կարող են փչացնել ճանապարհորդական տրամադրությունը: Բարեբախտաբար, վերջին շրջանում հաճախորդների մոտ աճող զգոնությունը ստիպում է շատ հյուրանոցների մանրակրկտորեն հետևել հիգիենայի ստանդարտներին: Օրինակ, հյուրանոցային որոշ ցանցեր, համարները մաքրելիս, արդեն օգտագործում են ուլտրամանուշակագույն ճառագայթներ, որոնք սպանում են մանրէներին և փոխում են հեռակառավարման վահանակները անջրանցիկով, որպեսզի դրանք հնարավոր լինի լվալ:
Չե՞ք ցանկանում հիմնվել հյուրանոցը սպասարկող աշխատակիցների ազնվության վրա: Ձեր հետ վերցրեք հակաբակտերիալ անձեռոցիկներ:
Հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 055 007 493 հեռախոսահամարով:
~ Արտագնա տուրեր հարցումն ուղարկիր այստեղ. Artagna turer patetner