Ուղեգիր Դուբայ գնելիս որոշում ես՝ մեկնելու ես ու գրկես սիրելի Դուբայդ:
Իսկ Դուբայը «գրկել» հնարավոր է դիտահարթակներից:
Միլիոնավոր լույսերով լուսավորված երեկոյան քաղաքին թռչնի թռիչքի բարձրությունից կարելի է նայել Դուբայի դիտահարթակներից:
Ամենահայտնին, իհարկե, Բուրջ Խալիֆա երկնաքերի դիտահրապարակն է։ Բուրջ Խալիֆա աշտարակի դիտահարթակները գտնվում են 148-րդ, 125-րդ և 124-րդ հարկերում։
Աշտարակի այցելության ամենալավ ժամանակը մայրամուտն է։
Դիտահարթակի մուտքը վճարովի է: Տոմսերը ավելի լավ է նախօրոք պատվիրել պաշտոնական կայքում կամ ձեր տուրիստական ընկերության գրասենյակում։
Մյուս հայտնի դիտահարթակը գտնվում է Զաբիլ այգում (Zabeel Park), 150 մետր բարձրությամբ «Դուբայի Շրջանակ» (Dubai Frame) կառույցի ներսում։ Ճարտարապետական լուծումով՝ երկու աշտարակ է, որոնք իրար են միացված 93 մետր երկարությամբ ապակե կամրջով։
«Դուբայի Շրջանակի» մի կողմից երևում է քաղաքի նոր ժամանակակից մասը՝ ներառյալ աշխարհի ամենաբարձր աշտարակը` «Բուրջ Խալիֆան», իսկ մյուս կողմից էլ՝ քաղաքի պատմական առևտրային կենտրոնը՝ «Դեյրան» (Deira) և «Դուբայ Քրիք» (Dubai Creek) ծովածոցը:
«Դուբայի Շրջանակի» դիտահարթակ մուտքը 50 դիրհամ է (մոտ 6500 դրամ): Դուբայի Շրջանակը
2021թ. ապրիլի 7-ին բացվեց 240 մետր բարձրությամբ The View at The Palm դիտահարթակը, որը կներկայացնենք առանձին հոդվածով:
2022թ. փետրվարի 1-ին բացվեց ծովի մակարդակից 250 մետր բարձրությամբ The Next Level դիտահարթակը, որը ևս կներկայացնենք առանձին հոդվածով:
Ուղեգիր Դուբայ ձեռք բերելու համար զանգեք մեզ 055 007 493 հեռախոսահամարով:
~ Դուբայի հարցումն ուղարկիր այստեղ. Ուղեգիր Դուբայ