Դուբայ տուրեր (Dubai turer) մեկնելիս տեղում գնումներ կատարելու անհրաժեշտություն կունենաք: Ահա մատչելի գնումների մի քանի խորհուրդ:
Գնումներ կատարեք բյուջետային խանութներում
Դուբայում ցածր գներ կարելի է գտնել Day to Day խանութների ցանցում, որտեղ կա ամենատարբեր ապրանքների լայն տեսականի` սկսած սառնարանի վրայի մագնիսներից մինչև տեխնիկա։ Նաև առաջարկվում է սպասք, հագուստ, մթերք, խաղալիքներ և այլն:
Իդեալական վայր է հուշանվերներ գնելու համար՝ այստեղ դրանք շատ ավելի էժան են, քան մյուս առևտրի կետերում։
Ապրանքները բավական որակյալ են, սակայն, իհարկե, ոչ համաշխարհային ապրանքանիշերի:
Բրենդների ետևից ավելի լավ կլինի գնալ մոլեր, բայց այնտեղ էլ փորձեք գնալ հունվարյան զեղչերի օրերին, որպեսզի ձեռք բերեք լավագույն ապրանքները զեղչերով:
Գնեք մրգերը ոչ շուկաներից
Որքան էլ տարօրինակ հնչի՝ Արաբական Էմիրությունների շուկաներում մրգերը այնքան էլ էժան չեն, ինչպես դա սովորաբար լինում է տաք երկրներում: Բանն այն է, որ, օրինակ, Թաիլանդում կամ Հնդկաստանում մրգերը վաճառում են «մարգից»՝ հաճախ մասնավորները: Դուբայում մարգեր չկան, քանի որ, հասկանալի պատճառներով, անապատում դրանց հետ կապված կան բարդություններ, ուստի համարյա բոլոր մրգերը և բանջարեղենը բերվում են դրսից:
Խոշոր խանութները, օրինակ, Lulu Hipermarket կամ Carrefour ցանցային խանութները, դրանք գնում են հսկայական խմբաքանակով, ուստի իրենց հաջողվում է ավելի գրավիչ գին առաջարկել, քան շուկայի առևտրականները:
Դուբայ տուրեր վերաբերյալ հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 055 007 493 հեռախոսահամարով:
~ Dubai turer պատվիրել կարելի է այստեղ. Dubay turer
Տուր դեպի Դուբայ
հարցում կատարեք այս հղումով