Երևան Դուբայ տուրեր (Yerevan Dubai turer) ծրագրելիս իմացեք, Արաբական Միացյալ Էմիրություններում ամռանը օդի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 35-40 աստիճան C:
Բարձր ջերմաստիճանը օդի բարձր խոնավության հետ միասին անբարենպաստ պայմաններ են բացօդյա զբոսանքի համար: Իսկ ծովափում ցավոտ արևայրուք չստանալու համար` լողալ և ավազին պառկել պետք է վաղ առավոտյան ժամերին:
Սակայն պետք է նշել, որ Արաբական Միացյալ Էմիրություններում ընդհանրապես, Դուբայում մասնավորապես, ամենուր տեղադրված են օդորակիչներ (կոնդիցիոներներ), որոնք նկատելիորեն թեթևացնում են տեղաբնակների և տուրիստների կյանքը ամռան ամիսներին:
Դուբայում կան բազմաթիվ մոլեր: Դրանք հսկայական հիպերմարքետներ են, յուրատեսակ ծածկած տոնավաճառներ, որտեղ զբոսաշրջիկը կարող է անցկացնել, ցանկության դեպքում, ողջ օրը: Բացի էժան շոփինգի լայն հնարավորությունից, Դուբայի mall-երում կարելի է տարբեր տեսակի սնունդ ընդունել, զվարճանալ ատրակցիոններում, հաճախել կինոթատրոն (նաև 9D), խաղալ բոուլինգ, նստել հանգստանալ, օգտվել սանհանգույցից... Այդ հիպերմարքեթներում կոնդիցիոներներով ստեղծված է հարմարավետ միկրոկլիմա:
Օդորակիչներ կան տաքսի ծառայությունների բոլոր ավտոմեքենաներում, որոնցով հարմարավետ կտեղափոխվեք խանութներ, տեսարժան վայրեր և ծովափ:
Իհարկե, օդորակիչներ կան բոլոր հյուրանոցներում, անկախ աստղերի քանակից:
Ստացվում է, որ Դուբայում հյուրանոց-տաքսի-հիպերմարքեթ-տեսարժան վայր-հյուրանոց ուղղությամբ ամենուր Ձեզ համար դրսի տապը մեղմող հարմար պայմաններ են ստեղծված: Ուստի այն, որ տուր դեպի Դուբայ ամռան ամիսներին մեկնելիս հնարավոր չէ հանգստանալ, բավականին չափազանցված է:
Հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 055 007 493 հեռախոսահամարով:
~ Yerevan Dubai turer-ի հարցումն ուղարկիր այստեղ. Yerevan Dubai turer