Դուբայ Շարժա մեկնողներին առաջարկում ենք Շարժայի լողափերի մեր ընտրանին:
Al Khan Beach
Շարժայի արևմտյան մասի ամենահայտնի լողափն է։ Արաբական ծոցի 600 մետր երկայնքով ձգվող լողափն ունի բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները հարմարավետ հանգստի համար՝ հանդերձախցեր, լողախցեր, պառկաթոռներ, հովանոցներ, ջրային սպորտի համար նախատեսված սարքավորումների վարձակալություն, մանկական խաղահրապարակներ։
Ակտիվ հանգստի սիրահարները կարող են շրջել կայակներով, սկուտերներով կամ փորձել պարասեյլինգը։
Ալ-Խան լողափը տեղակայված է Ծովային թանգարանի և Ակվարիումի մոտ։
Al Hirah Beach
Նոր հասարակական անվճար լողափը ձգվում է Կանանց Ակումբի և Sheraton Sharjah Beach Resort & Spa հյուրանոցի միջև։
Զբոսուղին, հատուկ ծածկույթով վազքուղիները և հեծանվաուղիները, ատրակցիոններով և սրճարանով ժամանցային զբոսայգին, ինչպես նաև փափուկ ավազը այն դարձնում են ընտանիքի հետ հանգստանալու իդեալական վայր։
Khorfakkan Beach
Հագեցվել է Շարժայի արևելյան ափում գտնվող ԽորՖական լողափը. հիմա այստեղ զվարճանքներից հասանելի են պարասեյլինգը, ջրային դահուկները և նավակներով զբոսանքը։
Հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 055 007 493 հեռախոսահամարով:
~ Դուբայ Շարժա (Dubay Sharja) տուր պատվիրել կարելի է այստեղ. Dubay Sharja