Տուրեր Դուբայ (turer Dubay) մեկնողներին տեղեկացնենք այն «անմեղ» գործողությունների մասին, որոնց համար Դուբայում կարելի է տուգանվել կամ հայտնվել բանտում։
ԱՄԷ-ում հասարակական տրանսպորտում մի սնվեք և մի օգտագործեք ըմպելիքներ, հակառակ դեպքում կարող եք տուգանվել 100 դիրհամով։
Դուբայի մետրոյում արգելվում է ուտել և խմել ինչպես վագոնների մեջ, այնպես էլ` կայարաններում: Արգելվում է նաև քնել, ծխել, տեղափոխել կենդանիներ, հեծանիվ և ալկոհոլային խմիչքներ: Ստոպ-ազդանշանի անհարկի օգտագործումը կարժենա 570 դոլար տուգանք:
Հայաստանում, ինչպես գիտենք, նման արգելք չկա:
ԱՄԷ-ում հրապարակայնորեն հայհոյել արգելված է. հայհոյախառն բառերի օգտագործումը համարվում է հանցագործություն։ Վիրավորանքները պատժվում են 1 տարի ազատազրկմամբ կամ 10 հազար դիրհամ տուգանքով։
Իսկ ահա միջնամատ ցուցադրելով՝ կարելի է դեպորտ ստանալ։ Դա վերաբերում է նաև տարբեր ժեստերով սմայլեր ուղարկելուն։
Հասարակական վայրում կամ ծովափում ալկոհոլի ընդունումը կհանգեցնի ադմինիստրատիվ պատասխանատվության: Արբած վիճակում փողոց դուրս գալով՝ հնարավոր է հայտնվեք բանտում:
ԱՄԷ-ում արգելված է VPN-ի օգտագործումը (մուտք արգելված կայք) և կեղծ IP հասցեի օգտագործումը (մուտք սահմանափակ մուտքով կայք). պատժվում է 500 հազարից մինչև 2 մլն դիրհամ տուգանքով։ Մեր երկրում այդ գործողությունները օրենքը չի սահմանափակում:
Մեծ տուգանք է նախատեսված աղբը աղբամանի մեջ չգցելու համար: Կտուգանվեք, անգամ այն դեպքում, եթե աղբը ուղղել եք աղբաման, սական այն ընկել է կողքը:
Ռամադանի (սուրբ ամիս) ժամանակ մուսուլմաններին արգելվում է օրվա լույս ժամերին սնունդ ընդունել: Ծանուցում տուրիստներին (turer Dubai) այդ օրերին սնունդ ընդունել հասարակական վայրերում պետք չէ: Պետք չէ դրսում ծխել ու ծամոն ծամել: Ձեր նման պահվածքով կվիրավորեք իսլամի հետևորդներին: Ռամադանը մուսուլմանական պասի ամիսն է, և ավանդույթները չհարգելը կարող է բերել տուգանքի և անգամ բանտարկության:
Turer Dubai մեկնողները պետք է իմանան, որ լուսանկարել մարդկանց առանց իրենց համաձայնության նույնպես արգելված է ԱՄԷ-ում։ Դա լուրջ խախտում է, հատկապես, եթե նկարը տեղադրեք համացանցում։ Սակայն, որպես կանոն, խնդիրներ առաջանում են, երբ լուսանկարներում անձնական կյանքն է պատկերված։
Թմրանյութ օգտագործելու համար նախատեսված է երկարատև ազատազրկում, իսկ ներկրման ու տարածման համար` մահապատիժ:
Մեքենա վարելու ընթացքում բջջային հեռախոսով խոսելը նախատեսում է «աստղաբաշխական» տուգանք, որի չափը կարող է հասնել մինչև 1500$:
Պետք չէ փորձել արաբուհու հետ ծանոթանալ: Կնոջը հպվելու կամ նկարահանելու, ակնապիշ նայելու համար նախատեսված են մեծ տուգանքներ:
շարունակելի...
Turer Dubai հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 055 007 493 հեռախոսահամարով:
~ Turer Dubay հարցումն ուղարկիր այստեղ. Տուրեր Դուբայ