Դուբայի միանգամից մի քանի շրջանների (Liwan, Warsan, International City) բնակիչներին անհանգստություն է պատճառում տհաճ հոտը, որը գալիս է մոտակայքում գտնվող մաքրման կայաններից:
Աղբահոտը ավելի ուժեղ է զգացվում գիշերային ժամերին և վաղ առավոտյան: Շատ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ, սկսել են տառապել ուժեղ գլխացավերից, սրտխառնոցից, դիտվում են փսխումներ:
Հարկ է նշել, որ հոտը մտնում է բնակարաններ նաև փակ պատուհաններից և դռներից: Երբեմն այն մի քանի օրով անհետանում է, սակայն հետագայում վերադառնում է:
Պարբերաբար այդ խնդրին են բախվում նաև Dubai South շրջանի որոշ հատվածի բնակիչները, որտեղ մոտակայքում գտնվում է բնակչության կենսագործունեության թափոնների վերամշակման գործարան:
Անգամ անուշահոտերի այրումը և օդի թարմացուցիչների օգտագործումը չի փրկում իրավիճակը, որն այնքան է լրջացել, որ ոմանք մտադիր են տեղափոխվել այլ շրջաններ՝ հեռու այդ մաքրման կայաններից:
Բժիշկները պնդում են, որ նմանատիպ հոտեր տևական շնչելը կարող է հանգեցնել առողջական խնդիրների, այդ թվում՝ աղեստամոքսային և շնչուղիների հիվանդությունների: Դրանց հանդեպ ավելի զգայուն են երեխաները և տարեցները, որոնց իմունային համակարգը թուլացած է:
Առողջական խնդիրներից խուսափելու համար բնակիչներին խորհուրդ է տրվում բարելավել իրենց տների օդափոխության համակարգերը, ձեռք բերել օդի թարմացուցիչներ և օգտագործել հոտի կլանման բնական միջոցներ՝ կերակրի սոդա կամ քացախ, ձեռք բերել բույսեր, որոնք կլանում են հոտերը:
Հարգելի ընթերցող, արդեն իմացաք, թե Դուբայի որ շրջաններում չպետք է բնակվեք:
Դուբայում հանգստի վերաբերյալ հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 055 007 493 հեռախոսահամարով:
~ Հանգիստ Դուբայում պատվիրել կարելի է այստեղ. հանգիստ Դուբայում
Անահիտ Կարապետյան
տնօրեն