Այս հավես տեղի մասին գրելիս հաճույք եմ ապրում: Շատ չեմ գրի, քանի որ մանրամասները կկարդաք՝ google-ում որոնելով: Սակայն չէի կարող ձեր ուշադրությունը չհրավիրել այս “կենդանաբանական հրաշքի” վրա: Այն ուղղակի ֆանտաստիկ տպավորեց ինձ:
Ստորև բոլոր հոլովակները իմ հեռախոսով են նկարված:
Ինտերակտիվ սրահում
“Sea World Abu Dhabi” ծովային կենդանաբանական այգին գտնվում է Աբու Դաբիի Յաս կղզու վրա: Այն հինգ հարկանի ժամանակակից թեմատիկ զբոսավայր է, ութ իմերսիվ գոտիներով, ավելի քան 150 տեսակի կենդանիներով, հսկա ակվարիումով, կենդանիների խնամքի և պաշտպանության կենտրոնով, ինտերակտիվ զվարճանքներով, ատրակցիոններով, սրճարաններով, ռեստորաններով և հուշանվերների կրպակներով:
Տուր Աբու Դաբի մեկնելիս “Ծովային աշխարհում” զբոսնելը հետաքրքիր կլինի ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին:
Ստեղծված են բնական միջավայրին առավելագույնս մոտ բնակության պայմաններ, ուստի կարող եք ամբողջովին ընկղմվել ծովի ֆլորայի և ֆաունայի զարմանահրաշ աշխարհ:
Արկտիկայի հատվածում
“Կլինեք” օվկիանոսի հատակում, «կհայտնվեք» սառցաբեկորների վրա, «կմեկնեք» տրոպիկական օվկիանոսի տաք ջրեր, կտեսնեք բազմաթիվ ձկներ, դելֆիններ, վարդագույն ֆլամինգոներ, երկարապոչ նրբերանգ Արա տեսակի թութակներ, ատլանտիկ թանձրահավեր, մոտիկից կծանոթանաք ծովառյուծների հետ:
Ծովառյուծների բնակատեղիում ուշադրության է արժանի լուսավորության հատուկ համակարգը, որն իմիտացնում է տարբեր ինտենսիվության արևային լույս:
Վարդագույն ֆլամինգոն կարծես կարճ ներկայացում ցույց տա
Չցանկանալով իմ սուբյեկտիվ կարծիքը տարածել ձեր վրա՝ համենայնդեպս նշեմ, որ եթե կազմելու լինեի Արաբական Միացյալ Էմիրությունների տեսարժան վայրերի ցանկը, ապա SeaWorld-ը կներառեի առաջին հնգյակում: Հանգիստ Աբու Դաբի կազմակերպելիս հիշեք այս վայրի մասին:
Ի դեպ, SeaWorld-ի մուտքի տոմսերը Dubai Travel տուրիստական ընկերությունից կարող եք ձեռք բերել պաշտոնական կայքի գնից մատչելի:
Հսկա ակվարիումներից մեկը
Տուր Աբու Դաբի վերաբերյալ հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 055 007 493 հեռախոսահամարով:
~ Տուրեր դեպի Աբու Դաբի պատվիրել կարելի է այստեղ. հանգիստ Աբու Դաբի
Անահիտ Կարապետյան
տնօրեն